Հունիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է միաժամանակ և՛ շրջիկ խմբերի միջոցով, և՛ կանգառի կետերում` որպես ժամանակավոր հենակետեր։
Դիտարկումների արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից շարունակում են իրականացվել ամենօրյա լայնածավալ իրազեկման, խորհրդատվության և բացատրական աշխատանքներ։
Նմանատիպ մշտադիտարկումներ և խիստ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։