Հունիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 12 մարդ առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մահվան դեպքի վերաբերյալ նշվում է, որ պացիենտը եղել է 83 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 963 դեպք, 706 մարդ առողջացել է, մահվան 14 դեպք է արձանագրվել։