Լոնդոնի հարավային Բրիքսթոն շրջանում բախումներ են եղել իրավապահների ու երաժշտական միջոցառման մասնակիցների միջև, որի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 ոստիկան՝ գրում է Anadolu գործակալությունը:
Իրավապահները փորձել են դադարեցնել չարտոնված հավաքն ու համոզել հավաքվածներին հեռանալ փողոցից, սակայն վերջիններս ագրեսիվ վարքագիծ են դրսևորել ոստիկանների նկատմամբ:
Անկարգությունների ժամանակ վնասվել է նաև ոստիկանական մի քանի մեքենա: Կա 4 ձերբակալված: