Խորհրդարանում Հայաստանի 2019 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ե՞րբ պատրաստ կլինի, և ե՞րբ կներկայացվեն արդյունքները:
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ սեպտեմբերին ԱԺ նախագահին կուղարկեն զեկույցը և ընթացքում էլ կորոշեն՝ դրա փակ կամ բաց մասերը ինչպես են ներկայացնելու հանրությանը:
«Այնտեղ շատ կարևոր արձանագրումներ ունենք, բայց լավ կլինի, որ կորոնավիրուսը շրջանցի մեր հանձնաժողովի անդամներին գոնե այս ամիսների ընթացքում, որպեսզի զեկույցի հետ կապված որևէ տարակարծություն երբևիցե չունենանք»,- ասաց Քոչարյանը: