ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներն Անվտանգության խորհրդի անդամ երկրներին հորդորում են երկարաձգել Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետը՝ գրում է Vesti.ru կայքը:
Պաշտոնական Թեհրանը Վաշինգտոնից բխող ճնշումները համարում է վրեժխնդրություն Վենեսուելային վառելիք մատակարարելու դիմաց:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել Իսլամական Հանրապետության՝ միջուկային գործարքով սահմանված պարտավորությունների կատարմանը: