Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի վարակի դեպքերը հաջորդ շաբաթ կհասնեն 10 միլիոնի՝ գրում է France 24-ը:
Համաշխարհային կառույցի ղեկավարը նաև նշել է, որ ԱՀԿ-ն այժմ շատ երկրներին աջակցում է թթվածնային խտացուցիչների ձեռքբերման դժվարությունները հաղթահարելու գործում:
Միաժամանակ, ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում դեռևս չեն հասել կորոնավիրուսի պիկին, և հիվանդությունը շարունակում է զարգանալ հատկապես Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում:
Առողջապահական կառույցի ղեկավարության խոսքով՝ այդ տարածաշրջանի շատ երկրներում վարակի դեպքերի 25-50 տոկոսով աճ է գրանցվել միայն վերջին շաբաթում: