ԱԱՏՄ-ն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի գործունեությունը:
Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսավարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակը պատշաճ չկրելու դեպքեր:
Տնտեսավարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը:
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնախախտումների դեպքում կկիրառվեն վարչական առավել լուրջ միջոցներ։