Հուշարձանները պղծելու շարժումը հասել է Ֆրանսիա: Վանդալիզմի թիրախ է դարձել Փարիզում «Սև օրենսգրքի» (Code noir) հեղինակ Ժան-Բապտիստ Կոլբերտի հուշարձանը: Այն ներկով վնասելուց բացի՝ անհայտ անձինք թողել են նաև գրություն «Պետական նեգրոգոֆոբիա» մակագրությամբ:
1685-ի մարտին մշակված օրենսգիրքը, որը խախտում էր Ֆրանսիայի գաղութների բնիկ բնակչության իրավունքները, ստացել էր Լյուդովիկոս XIV-ի աջակցությունը՝ ստրուկների նկատմամբ վերաբերմունքի և թույլատրելի ազատությունների կանոնները հաստատելու հարցում:
Հուշարձանի վրա հարձակվողները ձերբակալվել են: