Վրաստանի խորհրդարանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ դարձյալ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Դրա համար անհրաժեշտ էր առնվազն 113 ձայն, բայց նիստին գրանցված 119 պատգամավորից կողմ էր քվեարկել 115-ը, 3 պատգամավոր դեմ էր, մեկը ձեռնապահ: Սահմանադրական փոփոխությունները 3 ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը:
Ըստ այդ փոփոխությունների՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով:
Որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա, կստեղծվի կոալիցիոն կառավարություն: