Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում:
Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: