Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ սուբվենցիոն ծրագրերով համայնքներում կառուցվում են կամ մասնակի նորոգվում մանկապարտեզներ:
«Նախորդ տարի մեկնարկել են և այժմ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Ծովասար համայնքներում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները:
Լոռու մարզի Արևաշող համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրով «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ»,- տեղեկացրել է Պապիկյանը: