Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի յոթ փողոց՝ 3700 գծամետր ընդհանուր երկարությամբ,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի
60 տոկոսը կամ 81 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 54 միլիոն 400 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները: Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցում է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով: Այդ դեպքում համայնքապետարանի մասնակցությունը ծրագրին կազմում է 41 միլիոն 400 հազար դրամ: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր մակերեսը կկազմի 13 հազար 100 քառակուսի մետր: Ջրահեռացման համակարգ կկառուցվի ասֆալտապատվող այն փողոցներում, որտեղ այն բացակայում է: Շինարարական աշխատանքների մրցույթը ամփոփված է, աշխատանքները մեկնարկել են այս շաբաթվա սկզբից: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 115 միլիոն դրամ: Այս կենսական նշանակության ծրագրի ավարտով արդեն համայնքը կունենա ավելի քան 65 տոկոսով հիմնանորոգված ու ասֆալտապատ ճանապարհներ»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի էջում: