Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի էջում․
«Սիրելի ընկերներ,
երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց»։