ՊՍԺ-ի պաշտոնական կայքը մարզումները սկսելուց առաջ հայտնել է, որ թիմում ավելի վաղ կորոնավիրուսով վարակման 4 դեպք է գրանցված եղել, դրական պատասխաններով թեստեր են եղել թիմի 3 ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մեկ ներկայացուցչի մոտ:
«Վարակվածների շրջանում ախտանշաններ էին ի հայտ եկել այն ժամանակ, երբ նրանք ինքնամեկուսացման մեջ էին և չէին շփվում միմյանց հետ: Նրանք այս պահին վարակված չեն ու կարող են վերսկսել մարզումները»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի 2019/20 թթ․ առաջնությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով վաղաժամ ավարտվել է: ՊՍԺ-ն հռչակվել է երկրի չեմպիոն: Ֆրանսիայի նոր առաջնության մեկնարկը նախատեսված է օգոստոսի 22-ին: