Football Italia-ն հայտնում է, որ Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է «Ա Սերիայի» 27-րդ տուրի՝ «Սամբդորիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Սա ընդմիջումից հետո առաջին հանդիպումն է, որին թիմն ամբողջովին պատրաստ է: Տակտիկական որոշ փոփոխություններ ենք կատարել, ինչը մեզ հնարավորություն կտա դրական արդյունքի հասնել: Այդուհանդերձ, գլխավորը ցանկությունն է. առանց դրա չենք կարող հաղթանակ տոնել»:
Անվանի մասնագետը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի և Քրիս Սմոլինգի հետ հիմնական պայմանագիր ստորագրելու գործընթացի մասին:
«Նրանք անչափ կարևոր են մեզ համար: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Երկուսն էլ պատրաստ են առաջիկա հանդիպմանը»,- ասել է Ֆոնսեկան: