ԿԺԴՀ պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի ղեկավարությունը դադարեցրել է Հարավային Կորեայի դեմ «ռազմական ծրագիրը»: Ըստ հարավկորեական Yonhap գործակալության, Հյուսիսային Կորեայի իշխանությունները սկսել են ապամոնտաժել դեռևա անցյած շաբաթ քարոզչության հեռարձակման համար տեղադրված բարձրախոսները:
Վերջին ամիսներին ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին: Հունիսի 16-ին Փհենյանը պայթեցրեց Հարավային Կորեայի հետ համագործակցության համար միասնական կապի շտաբի շենքը, որը տեղակայված էր սահմանամերձ Քեսոն քաղաքի տարածքում: Նախատեսված էր նաև զորք մտցնել ապառազմականացված գոտի և վերսկսել զորավարժությունները:
Սակայն ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստ է անցկացրել և որոշել է կասեցնել ծրագրի իրականացումը: