«Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին Մոսկվայի Կարմիր հրապարակում հանդիսավոր քայլերթով անցավ նաև 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
«75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը»,- գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր է գնահատել և նշել, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարել են պատշաճ: