Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարտադրի օրական 2000 թեստ։ Շնորհակալություն ինստիտուտի աշխատակազմին նվիրված և կարևոր աշխատանքի համար»,- գրել է վարչապետը` հրապարակելով տեսանյութ։