Պարզվել է այս տարվա մայիսին Կարաչիում «Պակիստանյան ավիաուղիներին» պատկանող Airbus А320 օդանավի վթարի պատճառը: Ըստ օդանավի ձայնագրիչի՝ օդաչուներն ուշադրություն չեն դարձրել թռիչքի բարձրության վերաբերյալ նախազգուշացմանը՝ ասելով, որ ինքնաթիռը «վերահսկվում է»: Իսկ զավեշտալին այն է, որ վթարի ժամանակ երկու օդաչուն քննարկել են իրենց ընտանիքները թափանցած կորոնավիրուսի հարցը, չեն կենտրոնացել ինքնաթիռի վրա, ինչը, ի վերջո, հանգեցրել է վթարի:
Մայիսի 22-ին Պակիստանի միջազգային ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը բախվել է Կարաչիի բնակելի տարածքին՝ երկու անգամ փորձելով վայրէջք կատարել օդանավակայանում: Աղետի հետևանքով մահացել է 98 մարդ, երկու ուղևոր փրկվել է: Տուժել են նաև այն շենքերի բնակիչները, որոնց վրա ընկել էր օդանավը: Ստացած վնասվածքներից մեկ աղջիկ մահացել էր հիվանդանոցում:
Ողբերգության հետաքննության վերաբերյալ ամբողջական զեկույցը կներկայացվի մեկ տարվա ընթացքում: