Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում հրապարակված են մարզում կորոնավիրուսի տարածման տվյալները։
Հարգելի՛ սյունեցիներ
Հայտնում ենք, որ այս պահին Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
ընդհանուր՝ 205 հաստատված դեպք, գրանցվել է 1 մահ, 127 հոգի բուժվել է, 77 հոգի հիվանդ է, որից 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
9 հոգի՝ Կապանից,
6 հոգի՝ Գորիսից,
33 հոգի՝ Սիսիանից,
25 հոգի՝ Մեղրիից,
2 հոգի՝ Տաթևից,
2 հոգի՝ Գորայքից։
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը, չկազմակերպել զանգվածային միջոցառումներ և չմասնակցել դրանց, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։