Լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի ծննդյան օրվա առթիվ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել Թվիթերում:
«Ռաֆայել Լեմկինն իր ամբողջ կյանքը նվիրել է ցեղասպանության իրավական եզրույթի մշակմանը՝ «ինքնիշխանության ստվար քողի ներքո սպանելու իրավունքի դեմ պայքարելու» համար: Ցեղասպանության կանխարգելումը հրամայական է, իսկ վաղ նախազգուշացումը և վաղ գործողությունները՝ էական»,- գրել է ՀՀ արտգործնախարարը: