Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Նպատակը այն ապագա սերունդներին փոխանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։
Մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021թ օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակի օրը։