Դադարել են Արցախի խորհրդարանի պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները՝ տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն:
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին հայտարարությամբ»,- տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն: