ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունն արդեն լավ է:
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ և ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ դահլիճում Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր, որից հետո ԱԺ նախագահն ընդմիջել էր նիստը: