ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը բավական ձայներ է ապահովել Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարում նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղթել է Նյու Յորքի և Կենտուկիի նախնական ընտրություններում:
Ըստ The New York Times-ի, Բայդենը ստացել է 2.179 պատվիրակի աջակցությունը, մինչդեռ Դեմոկրատների համագումարում նախագահի թեկնածու առաջադրվելու համար դիմորդը պետք է քվեարկության առաջին փուլում ստանա 1.991 պատվիրակի ձայն: Բայդենը հաղթահարել է այդ նիշը հունիսի 5-ին: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոնգրեսի վերջնական որոշումը պարզ կլինի օգոստոսի 17-20-ին, Վիսկոնսին նահանգում կայանալիք համագումարի ժամանակ:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որն աջակցում է Բայդենին, օգնել է նրան նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաքել 7,6 միլիոն դոլար: