Խորհրդարանը քննարկում է Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը:
Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:
Փոխնախարարը նշեց, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներով էլ սահմանվում են գլխավոր դատախազության նոր կազմավորվող ապօրինի գույքի բռնագնաձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի և ավագ դատախազի դրույքաչափերը: «Հաշվի առնելով, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազները գործնականում առնվազն մեկ կամ մեկուկես ամիս հետո կանցնեն աշխատանքի, նախագծի ընդունումը հրատապ է, որպեսզի նրանք կարողանան աշխատավարձ ստանալ»,- ասաց Գալյանը: