Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից։
Նրա մեկ այլ որոշմամբ՝ Հովիկ Ջիվանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ:
Եվս մեկ որոշմամբ՝ Գեորգի Հայրիյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: