Մենք չենք կարծում, որ արտաքին պարտքի սպասարկման հետաձգումը լավագույն ճանապարհն է, քանի որ կա վարկանիշի, պարտք ներգրավելու հարց: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Նախարարը նշեց, որ բանակցել այդ ուղղությամբ նպատակահարմար չեն համարել և հիմա էլ չեն համարում:
Ա.Ջանջուղազյանն ասաց, որ այս տարեվերջին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը սպասվում է 50-60 տոկոսի միջակայքում: