Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 5 մլն մարդ: Ներկա պահին նրանց թիվը կազմում է 5,046,272: Վարակված է 9,359,372 մարդ, մահացել է նրանցից 479 879: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,424,418 մարդ, մահացել է 123 475 հիվանդ, ապաքինվել՝ 1,020,403-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 1,151,479 վարակված, մահացածների թիվը` 52 771, ապաքինվել է 613 345 մարդ:
Երրորդը Ռուսաստանն է՝ 599 705 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 8359 է, ապաքինվել է 356 429 մարդ: