Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանը: Օրակարգում 12 հարց է:
Ներկայացված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվել է մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ առաջին խումբ հարցերը հինգն են, վերաբերում են հունիսի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում չքննարկված հարցերին, որոնք Կառավարության և ԱԺ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ առաջարկվում է քննարկել արտահերթ ռեժիմի ընթացակարգով:
Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են համավարակով առաջացած հետևանքների հաղթահարման օրենսդրական խնդիրների կարգավորմանը: Երրորդ խումբ հարցերն էլ վերաբերում են օրենսդրական բացերի, անորոշությունների արագ կարգավորմանը: