ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից:
Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են: Նշվում է` Մ-14. Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհը: Երկարությունը` 20 կմ: Աշխատանքները մեկնարկել են 2020թ. հունիսին: Ավարտը նախատեսված է 2020-ի դեկտեմբերին: Պայմանագրային արժեքն է1 մլրդ 800 մլն դրամ: Վերջին անգամ շինաշխատանքներ են կատարվել 1990-ականներին:
Մ-14. Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի այլ հատված հիմնանորոգվել է 2019-ին: Երկարությունը` 12,5 կմ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 457 մլն դրամ:
Արծվանիստում հիմնանորոգվում է համայնքի գլխավոր ճանապարհը` 3,3 կմ: Պայմանագրային արժեքն է 405 մլն դրամ: Վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թթ.: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է 22-րդ միջհամայնքային փողոցը: Պայմանագրային արժեքը` 57 մլն դրամ: