Աշխարհում շարունակվում է պայքարը կորոնավիրուս SARS-CoV-2-ի դեմ: 2019-ի դեկտեմբերին համաճարակի սկսվելուց ի վեր, ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 9,3 միլիոն մարդ, 480 հազարից ավելին մահացել է, առողջացել է ավելի քան 5 միլիոն հիվանդ: Տվյալները տրամադրում է Worldometer կամավորների միջազգային խումբը:
Սակայն մասնագետները զգուշացնում են, որ շատ վարակիրներ բուժումից հետո ձեռք են բերում քրոնիկ հիվանդություններ: Բուժվածների գրեթե մեկ երրորդը կարող է մինչև կյանքի վերջ է տառապել թոքերի վնասվածքից, քրոնիկ հոգնածությունից, հոգեկան խանգարումներից, սրտի հետ կապված խնդիրներից: