Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր հավանության արժանացավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ՝ 74, դեմ 14, ձեռնպահ 2:
Հիշեցնենք, որ նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:
Նախագծի քննարկման ժամանակ չբացառվեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական, բայց հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ, կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ: