Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը: Դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև 2 ՂՀ քաղաքացի մեկնել է ՀՀ:
Նշյալ 15 քաղաքացիների թվում չարտերային չվերթով 2 զորակոչիկ է վերադառնում ՀՀ։
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ: