ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում՝ տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8381 վարակազերծում, որից 5669-ը՝ մարզերում, 2712-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։