ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. այդ մասին տեղեկացրել է նա:
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Էնֆիաջյանը։