Այս տարի Սաուդյան Արաբիան Հաջջի հանրահայտ ուխտագնացությանը թույլ կտա մասնակցել ոչ բոլորին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ռիսկերից խուսափելու համար ուխտագնացությանը կմասնակցեն տարբեր ազգերի այն ներկայացուցիչները, որոնք բնակվում են Սաուդյան Արաբիայում: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Հաջջն իսլամի 5 հենասյուներից մեկն է, և յուրաքանչյուր մուսուլման պետք է կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ կատարի այդ ուխտագնացությունը: Մեկ շաբաթ տևող Հաջջի ժամանակ Մեքքայի ու Մեդինայի սրբավայրեր տարեկան այցելում է մոտ 2.5 միլիոն ուխտավոր: