Պատգամավորների առնվազն մեկ հինգերորդ կամ որևէ այլ սուբյեկտ արդեն իսկ ընդունված ակտի, տվյալ դեպքում՝ Սահմանադրության փոփոխությունների՝ Մայր օրենքին համապատասխանության հարցով ՍԴ դիմել չի կարող: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված որոշման սահմանադրականության հարցով բարձր ատյան դիմելու հարցին, 1lurer.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Էդգար Շաթիրյանը:
Հունիսի 22-ին խորհրդարանում ընդունված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով՝ դադարում են 12 տարուց ոչ պակաս պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը զրկվում է կառույցը ղեկավարելուց և կարող է շարունակել լիազորությունը միայն որպես ՍԴ դատավոր: