Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 7425 նոր դեպք, մահացել է 153 հիվանդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12013 մարդ: Այս մասին տվյալները հայտնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակի նոր դեպքերից շատերը գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:
Վարակվածներից մոտ 33 տոկոսի հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 600000 է, որոնցից 356000-ն ապաքինվել են: Մահացության ցուցանիշը կազմում է 8359: