Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու երկրի համաճարակաբանության ու միկրոկենսաբանության կենտրոնի գիտնականները շարունակում են կորոնավիրուսի բուժման համար նախատեսված ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումը: 20 կամավորներից բաղկացած ևս մեկ խումբ պատվաստման փորձարկման փուլ է անցել՝ գրում է rbc.ru կայքը:
ՌԴ պաշտպանության գերատեսչությունից հայտնել են, որ առաջին փորձարկման արդյունքները թույլ են տվել շարունակել գործընթացը:
Կլինիկական փորձարկումից հետո կամավորների մոտ լուրջ բացասական ախտանշաններ ի հայտ չեն եկել: