ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները համարում է հանելուկային: Այս մասին նա գրել է «Կաբինետը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքում, որի վաճառքը մեկնարկել է երեքշաբթի: Փոխանցում է РИА Новости-ն:
«Թրամփը Պուտինի մասին երբևէ որևէ կարծիք ինձ մոտ չի արտահայտել, ինքս էլ չեմ հարցրել, հնարավոր է` վախենալով, թե ինչ կարող եմ լսել: Նրա անձնական հարաբերությունները Պուտինի հետ մնացին հանելուկային»,- գրել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ Բոլթոնի գիրքը վաճառքի է հանվել հունիսի 23-ին, քանի որ Կոլումբիայի շրջանի դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայցադիմումը, որը պահանջում էր արգելել «Կաբինետը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքի հրատարակումը:
Դատարանի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը չի կարողացել ապացուցել, որ գրքի հրատարակումն արգելելով՝ հնարավոր կլինի կանխել «անուղղելի վնասը»: