Վերջին օրերին Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերություններում լարվածություն է առաջացել Լիբիայի հարցի շուրջ: Պաշտոնական Անկարան խիստ է արձագանքել Թուրքիայի՝ Լիբիայում միջամտության Ֆրանսիայի քննադատությանը՝ գրում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հավանաբար «բանականության մթագնումով» է տառապում, եթե ընդդիմանում է Թուրքիայի՝ միջազգայնորեն ճանաչված Տրիպոլիի կառավարության աջակցությանը:
Նախօրեին Մակրոնը Թուրքիային մեղադրել է Լիբիայում «վտանգավոր խաղ» խաղալու համար: