Բիշքեկի դատարանը 11 տարվա և 2 ամսվա ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ գրում է РИА Новости-ն: Երկրի նախկին ղեկավարի դեմ ներկայացվել էր քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ազատ արձակման գործում կոռուպցիայի մեղադրանք:
«Դատարանը Աթամբաևին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 11 տարվա և 2 ամսվա ազատազրկման՝ պետական պարգևների և գույքի բռնագրավմամբ»,- ասվում է դատավճռի մեջ: