Բելառուսի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Սլուցկն» ընդունել էր «Նեմանին»: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը խաղադաշտում անցկացրել է 81 րոպե՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
Pressball-ը սա լեգեոներների շրջանում Բելառուսի առաջնության ռեկորդ է համարել: Խաղն անընդմեջ դարձել է ութերորդը, որի արդյունքում հայ ֆուտբոլիստը իր հաշվին գրանցել է արդյունավետ գործողությունը: