Մեքսիկայի հարավում, տարբեր տվյալների համաձայն, 7.1-ից 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի Կրուսեսիտա քաղաքից 12 կմ հարավ-արևելք ընկած հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությանը:
Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ: Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը, անհրաժեշտություն կլինի տեղափոխել հիվանդներին այլ բուժհաստատություններ: Նշվում է նաև, որ կա ցունամիի վտանգ: