Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիշեք՝ 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու են, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու են վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու են:
Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»: