Կուբայի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Վթարը տեղի է ունեցել Ֆոմենտո շրջանում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Վթարի պատճառների մասին ևս չի նշվում: