Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի այսօրվա հետագիծը:
Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 9 միլիոն 202897, մահացության ցուցանիշը 474671 է, ապաքինվածների թիվը մոտենում է 5 միլիոնի:
Վարակվածների ու մահացածների թվով առաջինը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 2 միլիոն 388225 վարակված, մահացել է 122611 հիվանդ, ապաքինվածներն ավելի քան 1 միլիոն են:
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է: Լատինամերիկյան այս երկրում կա 1 միլիոն 111348 վարակված, մահացածների թիվը կազմում է ավելի քան 51000:
Երրորդ տեղում Ռուսաստանն է: Այս երկրում վարակվել է 599705 մարդ, մահացել՝ 51407 հիվանդ, ապաքինվել են 594104-ը:
Չորրորդը Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է 441070 վարակված: Մահացածներն ավելի քան 14000-ն են:
Մեծ Բրիտանիան հինգերորդն է: Միացյալ Թագավորությունում կա ավելի քան 305000 հիվանդ: Մահացել են 42647-ը:
Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը, Գերմանիան, Թուրքիան, Մեքսիկան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Բանգլադեշը, Կանադան, ՀԱՀ-ն:
Հայաստանը վարակվածների թվով շարունակում է մնալ 49-րդ հորիզոնականում: