Համոզված եմ՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձած հարցը չի ստանալու այնպիսի լուծում, ինչպիսին փափագում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստից հետո նշեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում հուլիսի 7-ին ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը:
Տ.Եգորյանի խոսքով՝ ՍԴ գործող կազմն այս հարցի վերաբերյալ ունի այլ դիրքորոշում, այն է՝ հոդվածի իրավական որոշակիության անհամապատասխանությունը: «Բայց երբ ես ասում եմ, որ ՍԴ-ն կքննի այս հարցը, դա չի վերաբերում այս կազմին: Կարծում եմ՝ այս կազմը չի քննի այդ հարցը»,- ասաց նա: