Ազգային ժողովը վաղը՝ հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարության նախաձեռնությամբ կգումարի արտահերթ նստաշրջան, օրակարգում
ընդգրկված է 12 հարց:
Օրակարգային հարցերից է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կներկայացվեն նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների, Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ, Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:
Նստաշրջանի օրակարգային հարցերից են նաև Հայաստանի վարչական դատավարության օրենսգրքում, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագծերն ու մի շարք այլ օրենքների նախագծեր: